Չորեքշաբթի առավոտյան Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Գերանբոյի շրջանի ուղղությամբ ականի վրա պայթել են ադրբեջանական բանակի երկու զինվորներ, գրում է «Թրենդը»:
19-ամյա Ջամիլ Մամեդովը և Չինգիզխան Ջարասովը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ: Ականի վրա պայթյունի հետևանքով երկու զինվորն էլ զրկվել են ոտքերից:
Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը:
Նոյեմբերի 19-ի առավոտյան ԼՂ և Ադրբեջանի զորքերի շփման գծում ականի վրա պայթել էր և մահացել ադրբեջանական բանակի զինծառայող 19-ամյա Պաշա Նեյմետ օղլու Մուրսալովը:
Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի և ԼՂ զորքերի շփման գծում կրկին ականի վրա պայթել էր 19-ամյա Մահիր Տահիր օղլու Զարբիևը: Նա կենդանի էր մնացել և հոսպիտալացվել: