20 մայիսի 2005 - 09:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎԶԵԲ-Ի ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Մայիսի 22-23-ը Սերբիա-Չեռնոգորիայի մայրաքաղաքաք Բելգրադում տեղի կունենա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների տարեկան` 14-րդ հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Հայաստանը հանդիպմանը կներկայացնի կառավարական պատվիրակությունը` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, Հայաստանում ՎԶԵԲ -ի կառավարիչ Վարդան Խաչատրյանի ղեկավարությամբ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Բանկի եւ ՎԶԵԲ-ի անդամ պետությունների համագործակցությանն առնչվող խնդիրները, կհստակեցվեն համատեղ իրականացվող ծրագրերը, եւ այլ հարցեր: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի պատվիրակության հանդիպումը ՎԶԵԲ-ի նախագահ Ժան Լեմիերի եւ մի շարք երկրների պատվիրակությունների հետ: