26 նոյեմբերի 2012 - 18:36 AMT
Մինչև ամսվա վերջ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը կժամանի Երևան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը կժամանի Երևան: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ նրա, այցը կկայանա մինչև ամսվա վերջ:

Ենթադրվում է, որ Երևանում Լեֆորտը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նոյեմբերի 27-ին նա կժամանի Ադրբեջան: Նոյեմբերի 28-ին հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ կսկսի Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

Այցի ընթացքում Լեֆորտը կքննարկի նաև Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր: