26 նոյեմբերի 2012 - 21:46 AMT
Ֆրանսիացի լրագրողին մատով սպառնացել են ՀՀ նախագահին դուր չեկած հարցի համա՞ր

Նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լիոն կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել դիվանագիտական միջադեպ` կապված France 3 հեռուստաալիքի թղթակից Օլիվիե Միշելի հետ, ով հարցազրույց է վերցրել ՀՀ նախագահից: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ֆրանսիական անկախ լրագրող Ժան Էկիյանը:

Համաձայն ֆրանսիական « La Tribune de Lyon » պարբերականի, ՀՀ նախագահին դուր չի եկել Օլիվիե Միշելի` Հայաստանում առկա կոռուպցիայի և պաշտոնական Երևանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մասին հարցը:

«Հարցազրույցից հետո ինձ կանչեցին հայերենի թարգմանիչն ու հայ նախարարներից մեկը, ով նախագահի պատվիրակությունում էր, և մատով սպառնաց ինձ»,-հայտարարել է լրագրողը: