27 նոյեմբերի 2012 - 16:07 AMT
Թուրքիան ՍՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային համագործակցության զարգացման պլան է նախապատրաստել

Թուրքիան, որը ներկա պահին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) նախագահ է, նախապատրաստել է կազմակերպության շրջանակներում տարածաշրջանային համագործակցության զարգացման պլան: Այդ մասին հաղորդել է ՍՏՀԿ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը, հաղորդում է «Թրենդը»:

Այս պլանում արտացոլվել են համագործակցության հարցեր տրանսպորտային ենթակառուցվածքի, կրթության, գիտության, տեխնոլոգիաների զարգացման մասին, ասել է Ցվիրկունը

Նրա խոսքով, տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման մեջ իր ավանդը կարող է ունենալ սևծովյան տարածաշրջանում շրջանցիկ տրանսպորտային մայրուղու շինարարությունը, ինչը կնպաստի տարածաշրջանի երկրների միջև ապրանքաշրջանառության աճին: