28 նոյեմբերի 2012 - 12:34 AMT
Յուրա Մովսիսյանը հերքել է մոսկովյան «Սպարտակ» տեղափոխվելու մասին լուրերը

Ռուսաստանի «Կրասնոդար» ֆուտբոլի ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հերքել է մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությունները Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու մասին:

«Ես դրա մասին ոչինչ չգիտեմ: Ոչ մի բուժզննում չեմ անցել մայրաքաղաքային ակումբում»,-Մովսիսյանի խոսքն է փոխանցում ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը 13 խաղում 9 գնդակ է խփել: Ռմբարկուների ցուցակում նա երկրորդն է:

Սակայն ծնկի վնասվածքի պատճառով Մովսիսյանը նոյեմբերին ոչ մի անգամ դաշտ դուրս չեկավ, իսկ իր վերջին գնդակը նա խփել է Սամարայի «Կրիլյա Սովետով» թիմի հետ խաղում:

2011 թվականին նա դանիական «Ռանդերսից» տեղափոխվեց «Կրասնոդար», որտեղ առաջին իսկ խաղաշրջանում 14 խաղի մասնակցեց: