29 նոյեմբերի 2012 - 18:26 AMT
2012 թվականի լավագույն մարզիչ կդառնա Գվարդիոլան, Դել Բոսկեն կամ Մոուրինիոն

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Հոսեպ Գվարդիոլան, Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն և Մադրիդի «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն կպայքարեն տղամարդկանց ֆուտբոլի թիմերի շրջանում լավագույն մարզչի տիտղոսի համար:

Թեկնածուների անունները հրապարակվեցին Սան Պաուլու քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ: Անցյալ տարի այդ մրցանակին արժանացել է Գվարդիոլան, հայտնում է rsport.ru-ն:

Հաղթողի անունը հայտնի կդառնա 2013 թվականի հունվարի 7-ին Ցյուրիխում: