29 նոյեմբերի 2012 - 21:55 AMT
Ռոման Բերեզովսկի. Շնորհավորում եմ «Սպարտակին»` Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու հրաշալի առիթով

Հայաստանի հավաքականի ավագ, «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեծ ուրախությամբ է ընդունել Յուրա Մովսիսյանի` «Սպարտակ» տեղափոխվելը, ընդգծելով, որ Հայաստանի հավաքականի իր թիմակիցը կամրապնդի Վալերի Կարպինի ակումբը:

«Մովսիսյանի տեղափոխության մասին տեղեկացել եմ մամուլից: Նրա հետ անձամբ այս թեմայի շուրջ չենք զրուցել: Սակայն ես շատ լավ եմ ճանաչում Յուրային, ուստի կարող եմ միայն շնորհավորել «Սպարտակին»` հրաշալի ձեռքբերման համար: Մովսիսյանն ունի գոլային հրաշալի զգացում և դաշտում միշտ առանձնանում է իր աշխատասիրությամբ: Նա նաև երկու ոտքերով էլ հրաշալի հարվածների է տիրապետում:

Չնայած ռմբարկուի կարգավիճակին, Յուրան թիմային ֆուտբոլիստ է և նոր գործընկերներին հարմարվելու առումով, կարծում եմ, նա խնդիրներ չի ունենա: Համոզված եմ, որ Մովսիսյանը կկարողանա արագորեն նվաճել «Սպարտակի» երկրպագուների համակրանքը»,-Բերեզովսկու խոսքը հաղորդում է «Իզվեստիյան»: