27 մայիսի 2005 - 10:20 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԽ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ
Եվրոպայի Խորհրդի Բուդապեշտում կայանալիք գլխավոր դատախազների խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունում: Խորհրդաժողովի հիմնական թեման է «Դատախազության եւ ոստիկանության հարաբերությունները»: Բացի այդ, մասնակիցները կքննարկեն նաեւ դատախազության իրավասության հարցերը քրեական իրավունքից դուրս, ինչպես նաեւ դատախազության աշխատակիցների վարքագիրք եւ էթիկայի բնագավառի հիմնական սկզբունքները: Խորհրդաժողովը տեղի կունենա ընթացիկ տարվա մայիսի 29-31, իսկ խորհրդաժողովին բացման խոսքով հանդես կգա Հունգարիայի նախագահ Ֆերենց Մադլը: