30 նոյեմբերի 2012 - 09:53 AMT
Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու նախագծին

Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու նախագծին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ՄԱԿ-ում արաբական երկրների խումբը նախապատրաստել էր կազմակերպությունում Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որը քննարկվեց նոյեմբերի 29-ին: Քվերակության արդյունքում Պաղեստինը ստացել է դիտորդ-պետության կարգավիճակ: Դա թույլ կտա վերջինիս մասնակցել բազմաթիվ միջազգային համաժողովների և հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան:

Հիշեցնենք նաև, որ Պաղեստինը մտադիր է դիմել ՄՔԴ պաղեստինյան տարածքներում Իսրայելի «Ամպի սյուն» գործողության պատասխանատուներին պատժելու պահանջով: Այս մասին հայտարարել է ՊԱԿ Գործկոմի անդամ Սալեհ Ռաֆատը: