1 դեկտեմբերի 2012 - 18:08 AMT
Արդեն հայտնի են Կոնգոյի վթարված ինքնաթիռում գտնվող հայերի անունները

Եգիպտոսում ՀՀ դեսպանության խնդրանքով Կոնգոյի Հանրապետությունում

ՌԴ դեսպանությունից ստացվել է հետևյալ տեղեկատվությունը.

2012 թ.-ի նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ի մոտակայքում, Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի է ենթարկվել հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս» ընկերության բեռների տեղափոխումը, PanARMENIAN.Net-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝

Վարազդատ Բալասանյան – Օդանավի հրամանատար, ծն.10.10.1949 թ. Արա Թովմասյան Թադևոս Հովհաննեսյան Անդրանիկ Գևորգյան Ավետյան Էդգար, օպերատոր, ծն. 27.10.1989 թ.

Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել:

ԱԳՆ-ը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատների և մերձավորներին:

Հիշեցնենք, որ ЕК-76300 համարի տակ թռչող Իլ-76-ը վթարվել էր նոյեմբերի 30-ի երեկոյան Բրազզավիլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փոթորկալից քամու պայմաններում:Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ավելի վաղ հայտնել էր Չերչինյանը, ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ էր դարձել ամպրոպը, որը վնասել էր ինքնաթիռի թևը: Ինքնաթիռն ընկել էր օդանավակայանի հարևանությամբ գտնվող շինությունների վրա, մասերի էր բաժանվել և բռնկվել: Ըստ փրկարարների, առնվազն 30 մարդ է զոհվել, մոտ 20-ը՝ հոսպիտալացվել: