1 դեկտեմբերի 2012 - 21:28 AMT
Գոռ Երիցյանը շարունակում է վստահ ելույթ ունենալ երևանյան ԱԱ

Երևանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության երեկոյան մրցահերթում մինչև 64 կգ քաշային կարգում Գոռ Երիցյանը ուժերն է չափել Անվար Տուրապովի (Ուզբեկիստան) հետ: Հայ մարզիկը հաղթել է 11:8 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ:

Սա Երիցյանի երկրորդ հաղթանակն էր առաջնությունում, մինչ այդ նա ուժեղ է եղել չինացի Յու-Լին Լյուից:

Երևանի ժամանակով ժամը 22:00-ին ելույթ է ունենալու Արտավազդ Հարոյանը (75 կգ): Նրա մրցակիցն է Աբուրլահամ Աբու Լուբդենին (Գերմանիա):

Մինչև այդ Տարոն Սողոմոնյանը (56 կգ) հաղթել է Դմիտրի Սապոնին (Բելառուս), իսկ 49 կգ քաշային կարգում Հայրիկ Նազարյանը դուրս է մնացել հետագա պայքարից: