2 դեկտեմբերի 2012 - 17:26 AMT
Միխայել Հանեկեի «Սերը» դարձել է Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակակիրը

Երեկ Մալթայում կայացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակների հանձնումը: Ինչպես հաղորդում է «Ֆիլմ Պրոն», գրեթե բոլոր հիմնական անվանակարգերում հաղթել է Միխայել Հանեկեի «Սեր» ֆիմը, որն ավելի վաղ Գրան պրի էր նվաճել Կաննի կինոփառատոնում: Եվրոպական «Օսկարի» դափնեկիրների թվի մեջ են մտել «Ամոթ» (ռեժ. Սթիվ ՄաքՔուին), «Լրտես, դուրս կորիր» (ռեժ. Թոմաս Ալֆրեդսոն) ֆիլմերի ստեղծողները:

Հանեկեի ֆիլմը եվրոպական «Օսկար» է ստացել «Տարվա ֆիլմ», «Տարվա ռեժիսոր», «Տարվա դերասանուհի» (Էմանուել Ռիվա) և «Տարվա դերասան» (Ժան Լուի Տրենտինյան) անվանակարգերում:

Լավագույն սցենարի համար մրցանակին արժանացել են Թոմաս Վինտերբերգը և Թոբիաս Լինդհոլմը՝ «Որս» շվեդական ֆիլմի ստեղծողները: Լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն մոնտաժի համար մրցանակներ են ստացել Շոն Բոբիտը և Ջո Ուոքերը, որոնք աշխատել են «Ամոթ» սկանդալային նախագծի վրա:

Դերասանուհի Հելեն Միրենը ստացել է կինոակադեմիայի հատուկ մրցանակ «համաշխարհային կինոմատոգրաֆում եվրոպական ավանդի համար»: