Թիվ 35 ընտրատարածքի ընտրատեղամասերում ամփոփվում են խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների արդյունքները։ Այս պահին մեծ առավելությամբ հաղթում է ՀՀԿ-ական Արման Սահակյանը։ Ժամը 22.00-ի դրությամբ հաշվարկված են 45 ընտրատեղամասերից 14-ի քվեաթերթիկները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են ըստ ԿԸՀ-ի տվյալների ընտրություններին մասնակցած քաղաքացիների քանակի 21.1%-ը։
Թիվ 35 ընտրատարածքում պայքարեցին Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել այն բանից հետո, ինչ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտրվել է Գյումրու քաղաքապետ: