3 դեկտեմբերի 2012 - 10:30 AMT
Երևանյան ԱԱ. Երեք հայ բռնցքամարտիկներ այսօր անցկացնելու են իրենց 3-րդ մենամարտը

Երևանում շարունակվում է ընթանալ բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը:

Դեկտեմբերի 3-ին` մրցութային 5-րդ օրը, ելույթ են ունենալու 4 հայ բռնցքամարտիկներ:

56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմանյանն իր 3-րդ մարտն է անցկացնելու: Նա հանդիպելու է Ջահանգիր Դավիդովի (Ուզբեկստան) հետ: Սողոմոնյանը աշխարհի առաջնությունում անցկացրած 2 մարտերում հաղթել է Դմիտրի Սապոնին (Բելառուս) և ադրբեջանցի Նասրադին Մամադովին:

Գոռ Երիցյանը (64 կգ) մենամարտելու է կուբացի Քեվին Հայլեր Բրաուն Բազաինի հետ: Նա էլ իր հաշվին երկու հաղթանակ ունի գրանցած: Երիցյանը առավելության է հասել Անվար Տուրապովի (Ուզբեկիստան) և Յու-Լին Լյուի (Չինաստան) նկատմամբ:

Իսկ Արտավազդ Հարոյանի (75 կգ) մրցակիցն է լինելու Պոլինեյկիս Կալամառասը (Հունաստան): Հարոյանը երևանյան ռինգում ուժեղ է եղել գերմանացի Աբուրլահամ Աբու Լուբդենից և Իսրայելի ներկայացուցիչ Եվգենի Մարտինենկոյից:

Իսկ երեկոյան մրցահերթում հանդես է գալու Նիկոլ Հայրապետյանը (81 կգ), որը մենամարտելու է Էնթոնի Սիմս Կրտսերի (ԱՄՆ) հետ:

Աշխարհի առաջնությունում ելույթները շարունակում են նաև Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ), Հենրիկ Մոքոյանը (52 կգ):