3 դեկտեմբերի 2012 - 11:12 AMT
Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Թուրքմենստան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու դեկտեմբերի 4-ին Աշգաբադում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի վարչությունից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երևանում էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են Համատեղ հայտարարություն: