3 դեկտեմբերի 2012 - 15:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Անապահով ընտանիքների երեխաները այսօր Armenia Marriott հյուրանոցում կզարդարեն իրենց տոնածառը

Այսօր Armenia Marriott հյուրանոցի ռեստորաններից մեկում սկսվեց Ամանորին նվիրված միջոցառում: «Հայաստանի մանուկների հիմնադրամ», «Օրրան», «Սոս մանկական գյուղ», և «Աստղիկ» ՀԿ-ի 50 երեխաների համար սեղաններ են պատրաստված, որտեղ երեխաները քաղցրավենիք են պատրաստում, մանկական խաղեր են խաղում:

Հյուրանոցի մարքեթինգի համակարգող Անահիտ Թանթուշյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միջոցառումը կազմակերպվում է երրորդ անգամ, և նպատակ ունի ուրախացնելու երեխաներին, որպեսզի նրանք մոռանան իրենց խնդիրների մասին, լիցքաթափվեն:

«Ամեն տարի ձմռանը կկազմակերպում ենք սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների համար այս միջոցառումը, համագործակցում ենք մի քանի ՀԿ-ների հետ: Միշտ շատ ուրախ և ջերմ մթնոլորտում է այն անցնում: Տարվա ընթացքում ամեն մի սեզոնին փորձում ենք կազմակերպել նման միջոցառումներ»,-ասաց Անահիտը:

Ժամը 17.00-ից սկսած երեխաները կիջնեն հյուրանոցի նախասրահ և տոնածառ կզարդարեն:

ՖՈՏՈՇԱՐՔ