Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեցին դեկտեմբերի 3-ի աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության մենամարտերը:
Երեկոյան մրցահերթում Հայաստանը ներկայացնում էր մինչև 81 կգ քաշային Նիկոլայ Հայրապետյանը: Նրա մրցակիցը Էնթոնի Սիմսն էր, որը ներկայացնում էր ԱՄՆ:
Հայ բռնցքամարտիկը երեք ռաունդների ընթացքում հաղթանակ տոնեց ջախջախիչ 13:4 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ: Սա հայ բռնցքամարտիկի առաջին հաղթանակն էր, քանի որ նա իր ելույթն սկսել էր հենց 1/8 փուլից:
Վաղը, բացի նրանից, հայ բռնցքամարտիկներից քառորդ եզրափակչում ելույթ կունենան նաև Տարոն Սողոմոնյանը (56կգ) և Նարեկ Մելքոնյանը (+ 91):