6 դեկտեմբերի 2012 - 17:10 AMT
Լավրով. Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով

ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ միասին Ռուսաստանը հետագայում ևս կաշխատի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում:

«ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ մեկտեղ մենք հետագայում ևս կնպաստենք հակամարտության կողմերի մերձեցմանը»,-ասել է Լավրովը: Ըստ նրա, Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով: