Այսօր մայրաքաղաքային գնդում սպանված պայմանագրային զինծառայողը 1972 թվականին ծնված Վարդան Արտուշի Խաչատրյանն է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա տեղեկացրեց, որ փաստի առթիվ հարուցվել է գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում գտնվող մայրաքաղաքային գնդում այսօր պայմանագրային զինծառայող է սպանվել: Նշենք նաև, որ սպանությունը հրազենի գործադրմամբ է եղել: