4 հունիսի 2005 - 08:39 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԼԻՏՎԱՅԻ ՍԵՅՄԻ ԽՈՍՆԱԿԸ
Այսօր Հարավային Կովկաս է ժամանելու Լիտվայի Սեյմի պատվիրակությունը` խորհրդարանի խոսնակ Արտուրաս Պաուլաուսկասի ղեկավարությամբ: Այսօր լիտվացի խորհրդարանականները կայցելեն Ադրբեջան, այնուհետեւ` Վրաստան: Հաջորդ շաբաթվա վերջին պատվիրակությունը կժամանի Հայաստան: «Մեր այցի նպատակն է Հարավային Կովկասի երկրներին փոխանցել Եվրամիությանը եւ ՆԱՏ0-ին ինտեգրվելու մեր փորձը, մանավանդ, որ Վրաստանը եւ Ադրբեջանն արդեն հստակորեն արտահայտել են այդ կառույցներին միանալու իրենց ցանկությունը», - հայտարարել է Արտուրաս Պաուլաուսկասը: Լիտվայի խորհրդարանի ներկայացուցիչները հարավկովկասյան երկրներում հանդիպելու են բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, ուսանողների եւ ոչ կառավարական կազմակերպությունների անդամների հետ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: