12 դեկտեմբերի 2012 - 15:03 AMT
Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի և ոչ մեկի չի սատարի

Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԲՀԿ լրատվական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացվել է ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստում:

«Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում: Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: