14 դեկտեմբերի 2012 - 16:56 AMT
Ռուսաստանին հետաքրքրում է կրթության որակի և դրա վերահսկման ՀՀ փորձը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ռուսատանի Դաշնության «Ռուսական թրեյնինգ կենտրոնի» փոձագիտական խմբի ներկայացուցիչներին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԿԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում Մանուկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումների առաջնահերթությունները և նոր մոտեցումները:

Քննարկվել են հանրակրթության ասպարեզում փորձի փոխանակման հնարավորությունները, մասնավորապես ռուսական կողմին հետաքրքրել է միջազգային հանրակրթական ծրագրերի տեղայնացման, համարժեքության ապահովման, կրթության որակի ու դրա վերահսկման հետ կապված հայկական փորձը:Առաջարկվել է մշակել նախագիծ՝ փոխադարձ հետաքրքրության շրջանակում համատեղ քննարկումներ ու միջոցառումներ կազմակերպելու նպատակով: