14 դեկտեմբերի 2012 - 22:01 AMT
Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել 2013թ հունվարին

Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն ն պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել 2013թ հունվարին Թեհրանում, հաղորդում է PressTV-ին:

Դեկտեմբերի 13-ին Թեհրանում կայացել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններ: Այս նպատակով վաղ առավոտյան Թեհրան է ժամանել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի տեղակալ Գերման Նակերթսը, ով ղեկավարում է կազմակերպության փորձագետների պատվիրակությունը:

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ասկար Սոլթանիեն ընդգծել է, որ բանակցություններն ընթացել են դրական և կառուցողական հունով, հաղորդում է Iran.ru-ն: