15 դեկտեմբերի 2012 - 18:23 AMT
Կարեն Ավագյան. Պետք է սպասել բոլոր խաղացողների ցանկին

Երկրում նախընտրական իրավիճակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը համարում է բնական:

Ըստ նրա՝ դեռ պետք է սպասել բոլոր խաղացողների ցանկին և դրանից հետո դաշտն ավելի հստակ կլինի: «Անկախ թեկնածուներից և հայտերից ՀՀԿ-ն հստակ քայլերով գնում է դեպի նախագահական ընտրություններ՝ հսկայական քաղաքական կապիտալով ու պարզերես»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Կարեն Ավագյանը: Նա կարծում է, որ թեկնածուների շարքը բավականին մեծ է և մրցակցություն հաստատ կլինի:

Ավելացնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ ՀՀԿ-ականները քվեարկությամբ միաձայն որոշեցին քալիք նախագահական ընտրություններում առաջադրել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: