17 դեկտեմբերի 2012 - 18:51 AMT
Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներին շնորհվել են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարության պարգևները

Կիևում հայկական համայնքի և ուկրաինացի հասարակական գործիչներին շնորհվել են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարության պարգևներ, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը դեկտեմբերի 14-ին Կիևում` «Ուկրաինայի հայերի միության» ՀԿ-ների ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսին ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ է շնորհել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին, պրոֆեսոր, Ուկրաինայի նախագահի հումանիտար խորհրդի անդամ Լարիսա Սկորիկին:

ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով է պարգևատրվել Ուկրաինայի հայերի միության առաջին փոխնախագահ Աշոտ Ավանեսյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի է արժանացել Analitika.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը:

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի է արժանացել Ազգային օպերայի մեներգչուհի, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սուսաննա Չախոյանը:

Դեկտեմբերի 14-ին Կիևում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» ՀԿ-ների ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսը, որին մասնակցել են ամբողջ Ուկրաինայից ժամանած մոտ 60 պատվիրակներ: Կոնֆերանսը ղեկավարել է ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը: