17 դեկտեմբերի 2012 - 20:44 AMT
«Մահմեդական-եղբայրներն» ընդդիմությանը մեղադրել են նախագահ Մուրսիի առևանգումը նախապատրաստելու մեջ

Եգիպտական «Մահմեդական-եղբայրները» մեղադրել են ընդդիմության` երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի առևանգումը նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, նման հայտարարությամբ դեկտեմբերի 17-ին հանդես է եկել Ազատության և արդարության կուսակցության անդամ Մուհամմեդ Յակուտը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, երկրի ղեկավարին առևանգելու գաղափարը պատկանում է լիբերալ քաղաքական գործիչներ Մուհամմեդ ալ-Բարադեին, Ամր Մուսային և Համդին Սաբբահիին:

Ընդդիմությունում այս հայտարարությունները կեղծ են համարում և ընդգծում, որ չեն պատրաստվում արձագանքել դրանց: