20 դեկտեմբերի 2012 - 14:55 AMT
Հայաստանը Իրանին հինգ տարով արոտավայրեր կհատկացնի Սյունիքում, փոխարենը կստանա գյուղտեխնիկա

Հայաստանը և Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստորագրեն նոր համաձայնագիր: Այն կստորագրվի Իրանի Ատրպատական նահանգի ղեկավարի Սյունիքի մարզ կատարելիք այցի ժամանակ: Այդ մասին ասել է Իրանի գյուղատնտեսության նախարարության Ատրպատական նահանգի հարցերով վարչության ղեկավար Մասուդ Մոհամմադիանը, հինգշաբթի օրը հաղորդել է IRNA տեղեկատվական գործակալությունը:

Նոր համաձայնագրի համապատասխան` Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Ատրպատական հինգ հազար գլուխ տավարի համար, ասել է Մոհամմադիանը:

«Ըստ համաձայնագրի, արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվել է այդ նահանգում»,- ասել է Մոհամմադիանը:

Նրա խոսքով, Իրանը Հայաստանում կկառուցի մսամթերքի կոմբիանտ և անասնակերի արտադրության կենտրոն Սիսիանի շրջանում, որտեղ իրանցի և հայ գործարարները կզբաղվեն համատեղ գործունեությամբ: