20 դեկտեմբերի 2012 - 14:24 AMT
Բելգիացի դիվանագետ. Եվ ԵԱՀԿ ՄԽ-ն, և ԵՄ-ն շատ լուրջ են տրամադրված ղարաբաղյան կարգավորման հարցում

«Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տիրող իրավիճակին: Դա ողբերգական պատմություն է, այստեղ արդեն 2 տարի գտնվելով, ես տեսնում եմ, որ առաջընթացի հասնելը հեշտ չէ»,-հայտարարել է Ադրբեջանում Բելգիայի դեսպան Լյուկ Տրոենը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: «Դա չի նշանակում, թե մենք պետք է կորցնենք հույսներս ու նվազեցնենք ջանքերը: Հակառակը, մենք պետք է ավելի մեծ դիվանագիտական ջանքեր գործադրենք: Այլընտրանքային լուծումը դա բռնությունն է, որից պետք է խուսափել»:

«Ես երջանիկ եմ, որ ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ-ն, այլ նաև ԵՄ-ն շատ լուրջ են տրամադրված ղարաբաղյան կարգավորման հարցում: ԵՄ-ն պատրաստ է ակտիվացնել փոխգործակցությունը այդ ոլորտում, մասնավորապես Հարավային Կովկասում ներկայացուցչությունների գործունեության շրջանակներում: Դեսպան Լեֆորը նաև քայլեր է ձեռնարկում, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, լրացնելով ու փոխգործակցելով Մինսկի խմբի հետ: Ես վստահ եմ, որ լուծում կգտնվի»,-ասել է Լյուկ Տրոենը: