21 հունիսի 2005 - 13:36 AMT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԼՂՀ-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
«Լեռնային Ղարաբաղի իշխանությունները առավելագույն ջանքեր են գործադրել ժողովրդավարական նորմաներին համապտասխանող ազնիվ ու արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»,- ասվում է միջազգային դիտորդների կողմից Ստեփանակերտում ստորագրված փաստաթղթում, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Դիտորդները արձանագրել են, որ ընտրողների գրանցման եւ ընտրությունների կազմակերպման ընթացքում, ինչպես նաեւ ձայների հաշվարկի ու քվեարկությունների արձանագրությունները ԸՀ տեղափոխելու գործընթացում էական խախտումներ չեն եղել: Ընտրությունների գործընթացին հետեւել են ավելի քան 130 միջազգային դիտորդներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, ԱՊՀ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից եւ այլ երկրներից: