22 դեկտեմբերի 2012 - 17:35 AMT
Օդեսայի փողոցներից մեկը կոչել են մարշալ Բաբաջանյանի անվամբ

Օդեսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել փոփոխել քաղաքի մի շարք փողոցների և հրապարակների անվանումներ: Այսպես, Ռեկորդնայա փողոցն այժմ կրում է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ և Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանիյանի անունը, փոխանցում է Analitika.at.ua-ն:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը համապատասխան խնդրանքով փետրվարի 22-ին դիմել էր քաղաքային իշխանություններին :Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել տեղի հայկական համայնքը և մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակի կազմակերպության նախագահ Հրանտ Գրիգորյանցը: