22 դեկտեմբերի 2012 - 17:43 AMT
«Ձմեռ Պապ 2013» 5-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը կբացվի վաղը

Երևանի Կոնգրես հյուրանոցում դեկտեմբերի 23-ին տեղի կունենա «Ձմեռ Պապ 2013» հինգերորդ միջազգային ցուցահանդես-վաճառքը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչ «Էկո կենտրոնի» տնօրեն Զառա Ակունցը, ցուցահանդեսին մասնակցում են մի շարք ինչպես տեղի, այնպես էլ միջազգային կազմակերպություններ` առողջության և գեղեցկության կենտրոններ, ռեստորաններ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժական և դեկորատիվ կոսմետիկայի, մաշկի և մազերի խնամքի միջոցներ արտադրող և ներմուծող ընկերություններ, արվեստի գործիչներ, Հայաստանում հայտնի հագուստի և զարդերի մոդելավորողներ, օրգանիկ սնունդի արտադրողներ, շատ հայտնի ամսագրեր և թերթեր: Նրանցից շատերը առաջին անգամ են մասնակցում միջոցառմանը, ընդ որում մասնակիցների թիվն աննախադեպ մեծ է:

Ցուցահանդեսի շրջանակում կկայանա համերգ, նորաձևության ցուցադրություն, կանցկացվի թանկարժեք իրերի խաղարկություն, որտեղ խաղարկվելու են բազմաթիվ մրցանակներ: Այցելության մուտքն ազատ է: