25 դեկտեմբերի 2012 - 14:44 AMT
«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլը» կօգնի սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին ձեռք բերել նոր մասնագիտություն

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ» ընկերությունը «Ձեռներեցություն հանուն սոցիալական փոփոխության» ծրագրի շրջանակներում աջակցում է խոցելի խմբերի 132 անձանց սոցիալապես անապահով ընտանիքներից` մասնակցելու մասնագիտական վերապատրաստման:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ» ընկերությունը տրամադրել է 7.759 միլիոն ՀՀ դրամ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամին»:

«Ձեռներեցություն հանուն սոցիալական փոփոխության» ծրագիրը նպատակ ունի աջակցելու խոցելի խմբերի 132 անձանց սոցիալապես անապահով ընտանիքներից, առաջարկելով մասնագիտական վերապատրաստում` օգնելու նրանց ձեռք բերել նոր մասնագիտություններ, որոնք հնարավորություն կտան նրանց ապագայում դառնալ ազնիվ հաց վաստակողներ իրենց ընտանիքների համար, բարելավել իրենց կենսամակարդակը:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հետ միասին պարբերաբար կվերահսկեն ծրագիրը և դրա արդյունքները, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: