26 դեկտեմբերի 2012 - 20:08 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին` երկրի հարավում` Չիմքենդ բնակավայրի մոտ նախօրեին ռազմատրանսպորտային օդանավի կործանման հետևանքով ղազախ զինծառայողների զոհվելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր և ամբողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները և զորակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին: