Դեկտեմբերի 28-ինՀայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) տեղի կունենա սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների հավաստագրեր հանձնելու արարողությունը։ Ինչպես հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը, ուսման վարձերի փոխհատուցում կստանան Հայաստանում սովորող 110 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։
Միջոցառմանը ներկա կլինի և հավաստագրերը սիրիահայ ուսանողներին կհանձնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։