Պաղեստինյան իշխանությունները դեկտեմբերի 27-ին հայտարարել են այն մասին, որ Իսրայելի կառավարությունը հանել է Գազայի հատված շինանյութերի ներկրման արգելքը, ինչը եղել է ՀԱՄԱՍ շարժման հիմնական պահանջներից մեկը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Գազայի հատված շինանյութերի ներկրման արգելքի վերացումը դարձել է համաձայնագրի մաս, որը կնքվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վերջին զինված հակամարտության արդյունքում:
Դրա հետ մեկտեղ կհանվի արգելքը ծանր շինարարական տեխնիկայի ներկրման վրա:
Իսրայելցիները սահմանափակել են շինանյութերի և ծանր տեխնիկայի մատակարարումը Գազա, մտավախություն ունենալով, որ այդ ամենը կօգտագործվի թունելներ փորելու և ՀԱՄԱՍ-ի գրոհայինների համար հենալետեր կառուցելու համար: