Այս տարին իրենց ելույթները հաջող ավարտեցին հայ բռնցքամարտիկները: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձավ մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով:
Եվրոպայի փոխչեմպիոն Արամ Ավագյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին խոստովանեց, որ փոքր ժամանակ ավելի շատ է սպասել ամանորյա տոներին:
«Երբ փոքր էի, Նոր Տարին ինձ համար շատ հետաքրքիր ու հեքիաթային էր անցնում: Ավելի սրտատրոփ էի սպասում այդ օրերին, իսկ հիմա սովորական է մի տեսակ»,- ասաց Ավագյանը:
Ըստ բռնցքամարտիկի, 2013 թվականի դիմավորումը կառանձնա նրանով, որ շատ ցանկալի մեդալով է ավարտում այս տարին. «Իսկ արդեն տոնական սեղանի շուրջ մեկ ցանկություն կպահեմ, որ նոր տարուն բարելավեմ արդյունքս ու հասնեմ իմ նպատակներին»:
Մարզիկը նաև շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ` մաղթելով առողջություն ու նպատակների կատարում: