28 դեկտեմբերի 2012 - 21:38 AMT
Իրանում ևս տոնում են Սուրբ Ծնունդ

Քրիստոնեական Սուրբ Ծնունդը վերաբերում է նաև Իրանին: Հենց այս երկրից էին նորածին Հիսուսի մոտ գնացել մոգերը, գրում է Iran.ru-ն:

Ներկայումս Իրանում կա տարբեր դավանանքի ավելի քան 100 հազար քրիստոնյա, որոնցից ամենանշանակալին Ասորական և Հայկական եկեղեցիներն են:

Այդ երկու համայնքները իրանական հասարակության անբաժանելի մասն են: Թեհրանի հայկական թաղամասերը գտնվում են Վիլլա փողոցի շրջանում, որտեղ է գտնվում նաև գլխավոր տաճարը`սբ. Սարգիս եկեղեցին:

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իրանում, Սուրբ Ծնունդը տոնում են երկու անգամ`ասորիներն ու կաթոլիկները`դեկտեմբերին, հայերն ու ուղղափառները`հունվարին: