Եգիպտոսի կառավարությունում ծրագրվող փոփոխությունները կվերաբերեն 10 նախարարների: Ինչպես հաղորդում է Ալ-Վաթան լրատվական պորտալը, վարչապետ Քանդիլը նախապատրաստել է այն գերատեսչությունների նախնական ցուցակը, որտեղ պետք է փոփոխություններ իրականացվեն: Այն առաջիկայում կներկայացվի նախագահ Մուրսիին:
Կառավարական աղբյուրների տվյալներով, կաբինետի ղեկավարն առաջարկել է Մուրսիին կառավարության կազմում ներառել ընդդիմության ներկայացուցիչներ և հեղափոխական երիտասարդություն`իրավիճակը հանդարտեցնելու համար:
Նոր կազմով կառավարությունն աշխատելու է մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: Խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշվի մինչև 2013թ փետրվարի վերջ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: