29 դեկտեմբերի 2012 - 16:39 AMT
ՌԴ ԱԳ նախարարը հերքել է սիրիական հակամարտությունում Մոսկվայի անմիջական ներգրավվածության մասին պնդումները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կտրականապես հերքել է սիրիական հակամարտությունում Մոսկվայի անմիջական ներգրավվածության մասին պնդումները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք չունենք հատուկ նշանակության ջոկատների տասնյակ և հարյուրավոր ներկայացուցիչներ աշխարհում, տարածաշրջանում, Սիրիայի հարևան երկրներում և հենց Սիրիայի որոշ տարածքներում»,-ասել է նա:

Լավրովի խոսքով, Ռուսաստանը զենք չի մատակարարում ոչ սիրիական կառավարական զորքերին, ոչ էլ ապստոմբներին, «ինչպես դա անում են ուրիշները»:

«Ուստի հակամարտությունում անմիջական ներգրավվածության մասին խոսել կարելի է, սակայն դա չի վերաբերում ՌԴ-ին»,-ընդգծել է Սերգեյ Լավրովը: