7 հունվարի 2013 - 15:44 AMT
Սիրիայի նախագահը հանդես է եկել երկրի իրավիճակի մասին ելույթով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդես է եկել երկրի իրավիճակի մասին ելույթով: Ուղիղ հեռարձակում է ապահովել «Ալ Ջազիրան», հայտնում է Լենտա.ռու-ն:

Ըստ Ասադի, Սիրիան լայնածավալ պատերազմ է վարում օտարերկրացի ահաբեկիչների դեմ, որոնք օգնում են «որոշ» սիրիացիների, ուստի երկխոսությունը նրանց հետ անհնար է:

Ասադը հերթական անգամ հայտարարեց, որ երկրում քաղաքական բարեփոխում կիրականացվի՝ կհայտարարվի համաներում, որից հետո կգրվի ազգային խարտիան՝ Սահմանադրությունը, որը կդրվի հանրաքվեի, հետ տեղի կունենան ազատ ընտրություններ:

55 րոպե տևողությամբ նախագահի խոսքը բազմաթիվ անգամ ընդհատվեց ծափահարություններով ու վանկարկություններով: