
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 17.30-իդրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը, Ապարան-Արագած ճանապարհահատվածը, Արթիկ-Մանթաշ ճանապարհը, Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածը:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Հայաստանի որոշ շրջաններում` Սպիտակում, Աշոցքում ձյուն է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: