8 հունվարի 2013 - 15:16 AMT
Արամ Հարությունյանը կշարունակի պայքարը. նա վճարել է ընտրագրավը

Արամ Սերգեյի Հարությունյանը կշարունակի պայքարը գալիք նախագահական ընտրություններում: Նախագահի թեկնածուն արդեն վճարել է ընտրագրավը: Այս մասին Արամ Հարությունյանը հայտնեց PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: Նա նաև նշեց, որ ընտրագրավը չէր վճարել, քանի որ տոների պատճառով բանկերը չէին աշխատում և սպասում էր առաջին աշխատանքային օրվան:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման համար ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացրած թեկնածուներին 48 ժամ ժամանակ է տվել ընտրագրավը մուծելու համար: