8 հունվարի 2013 - 19:55 AMT
Չակ Հեյգելի թեկնածությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում Իսրայելի մոտ անհանգստություն է առաջացնում

Մերձավոր Աևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ ոչ միանշանակ դիրքրոշումներով հայտնի նախկին սենատոր Չակ Հեյգելի թեկնածությունը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Դա անհանգստություն է առաջացրել Իսրայելի մոտ, երեքշաբթի օրը հաղորդել է Ֆրանս Պրեսս գործակալությունը՝ հղելով իսրայելական խորհրդարանի խոսնակին:

Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Հեյգելի թեկնածությունը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում: Սպասվում է, որ նրա նշանակման գործընթացի ժամանակ դիմադրություն կառաջանա սենատում՝ կապված Հեյգելի՝ Մերձավոր Արևելիք վերաբերյալ ունեցած դիրքորոշման հետ:

Նա առանձնացել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի հետ հարաբերությունները հարթելու մասին հայտարարություններով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: