7 հուլիսի 2005 - 09:40 AMT
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵՎՐԱՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
Հուլիսի 7-ին Հայաստանը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների քննարկմանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծը: Վերջին ուղղումները նախագծում արվել են Հայաստանի Ազգայի Ժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստի ընթացքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Եվրափորձագետների հետ պայմանավորվածության համաձայն, սահմանադրական բարեփոխումների փաթեթում, մասնավորապես, ներառվել են կետեր, որոնք նախատեսում են խորհրդարանի լիազորությունների ավելացում կառավարության ձեւավորման ընթացքում, նախագահական լիազորությունների սահմանափակում դատավորների նշանակման հարցում, ինչպես նաեւ ընտրովի դարձնել Հայաստանի մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Վենետիկի հանձնաժողովի այս առաջարկները համընկնում են արդեն 1,5 տարի խորհրդարանական աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր կուսակցությունների պահանջների հետ: Այնուամենայնիվ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը շարունակում է մերժել նախագահի եւ իշխող կոալիցիայի կողմից առաջարկված երկրի հիմնական օրենքի փոփոխությունները: Նշենք, որ Հայաստանում սահամանադրական բարեփոխումների վերջնական տարբերակը քննարկելուց հետո, Վենետեիկի հանձնաժողովի փորձագետները հուլիսի 20-ին կներկայացնեն իրենց վերջնական եզրակացությունը: