Հունվարի 12-ին տեղի կունենա Վեյկ ան Զեեի առաջին տուրը: Լևոն Արոնյանն այս տուրում սպիտակներով կխաղա հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ:
Մրցաշարի բացման արարողությանը Արոնյանը խոստովանել է, որ Վեյկ ան Զեեն առանձնահատուկ մրցաշար է նրա համար: «Ցանկություն կա ամեն ինչ մաժորային նոտայից սկսել: Ամեն տարի ես ջանում եմ այստեղ ցույց տալ այն ամենն, ինչի ընդունակ եմ, և պատճառ չեմ տեսնում, թե ինչու չանեմ դա հերթական անգամ»,-Արոնյանի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն:
B մրցաշարում գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը կհանդիպի Արկադի Նայդիչի հետ Գերմանիայից: Մրցաշարը կավարտվի հունվարի 27-ին: