ISAF-ի օդուժը կիրակի առավոտյան գնդակոծել է մզկիթը, որտեղ խաղաղ աֆղանցիները նամազ էին իրականացնում: Ավիագրոհի արդյունքում զոհվել է 15 մարդ, հաղորդում է Պաժվակ գործակալությունը՝ հղելով միջադեպի ականատեսներին:
Երբ ողջ մնացածները փլատակների տակից դուրս էին բերում վիրավորներին ու զոհվածների մարմինները, օդուժը կրկնակի հարված է հասցրել փլուզված շենքին: Ականատեսների վկայությամբ, դեպքի վայրում զոհվել է առնվազն 15 մարդ:
Քաբուլում ISAF ներկայացուցիչները պնդում են, որ նշված շրջանում ոչնչացվել է զինապահեստ, իսկ օբյեկտների ռմբակոծությունը այնտեղ չի իրականացվել: