14 հունվարի 2013 - 17:58 AMT
Գնորդներն անտարբեր են Windows 8-ի հանդեպ

Գնորդներն անտարբեր են մնացել Windows 8 օպերացիոն համակարգով նոր սեղանի համակարգիչների ու նոութբուքերի հանդեպ, հայտնել է Gartner վերլուծական ընկերությունը:

2012թ. չորրորդ եռամսյակում ԱՀ ու նոութբուքերի վաճառքը կրճատվել է 4,3 տոկոսով, թեև շատերը ակնկալում էին, որ զետեղված ծրագրային ապահովմամբ տեխնիկայի պահանջարկը մեծ կլինի:

Անհատական համակարգիչների համաշխարհային առաքումները կրճատվել են 90,3 մլն միավորով, վկայում են Gartner-ի տվյալները: Մասնագետները կասկածում են, որ մեծամասնությունն ամբողջովին կանցնի պլանշետների, իսկ անհատական համակարգիչները կօգտագործվեն բացառապես աշխատավայրում: