16 հունվարի 2013 - 13:20 AMT
Ըստ նախնական տվյալների, Հալեպի համալսարանի պայթյունից տուժածների թվում հայեր չկան

Ըստ նախնական տվյալների, Հալեպի համալսարանի պայթյունից տուժածների թվում հայեր չկան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Հունվարի 15-ին ահաբեկիչները պայթյուն են կազմակերպել կառավարական զորքերին ենթակա թաղամասում՝ զոհվել է 80 մարդ, վիրավորվել է 160-ը: Միջադեպը տեղի է ունեցել քննաշրջանի ընթացքում:

Ռումբը տեղադրվել էր ուսանողական հանրակացարանի ու ճարտարապետական ֆակուլտետի շենքի միջև: Նույն թաղամասում ժամանակավոր ապաստան էին գտել 30 հազար փախստականներ, նրանց թվում ևս կան զոհեր: Սիրիայի կառավարությունը ահաբեկչության համար մեղադրել է զինված ընդդիմությանը: