16 հունվարի 2013 - 15:55 AMT
Բակո Սահակյանը և Հրանտ Մարգարյանը քննարկել են ԼՂՀ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: